Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն։ Նրա ավտոշարասյունը մենք նկատեցինք Երևանից դուրս գալու ճանապարհին։ Նախագահի աշխատակազմից Hraparak.am-ին հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը Արցախում կհանդիպի Բակո Սահակյանի հետ, ապա Մաղավուզ գյուղում կմասնակցի ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Մաղավուզից նախագահը կմեկնի Թալիշ գյուղ, որտեղ ծաղիկներ կդնի և հարգանքի ու երախտագիտության տուրք կմատուցի ապրիլյան պատերազմում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների հիշատակին։
Կարծիքներ