Այ քե՜զ «ստրատեգ»

Այ քե՜զ «ստրատեգ»

Անվտանգության խորհրդի հեռավար նիստում Իլհամ Ալիեւը հայտարարել է ԶՈՒ կողմից իրականացված «Վրեժ» ռազմագործողության մասին: Ռազմական արվեստի պատմությունը հազիվ թե գիտի նախադեպ, երբ ռազմագործողություն է մշակվում հաշված ժամերի ընթացքում:

Ալիեւը պարզապես սեփական հանրությանն ապուշի տեղ է դրել՝ փորձելով համոզել, որ «հարձակվել են հայերը»: Իսկ ինքը մշակել է «Վրեժ» ռազմագործողություն եւ «խորտակիչ հարվածներ հասցրել Հայաստանին»:

Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները խոսում են ադրբեջանական բանակի 17 կորուստի մասին: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեկ ժամ առաջ հրետանային փոխհրաձգությունը վերսկսվել է: Հակառակորդի ռազմական գերատեսչությունը զարմանալիորեն հավաստում է, որ հայկական կողմը խաղաղ բնակավայրերը չի հրետակոծում: