Ոչ «18+»-ներին․ նոր ակցիա համացանցում

 Ոչ «18+»-ներին․ նոր ակցիա համացանցում

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր ակցիա է սկսվել Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող և «Վիտամին» ակումբ նախագծի «իրավահաջորդը» համարվող «Վումս քլաբ» հումորային հաղորդաշարի դեմ։

Օգտատերերը տարածում են ակումբի դերասաններից հատկապես Լիլի Մորտոյի՝ Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները, որտեղ նա կիսամերկ է։

Հիշեցնենք, որ Մորտոն նախքան ակումբի անդամ դառնալը հայտնի էր Ինսթագրամ սոցիալական ցանցում իր էրոտիկ լուսանկարներով, իսկ ներկայումս էլ հանդիսանում է «Վումնս քլաբի» առանցքային դեմքերից մեկը, ով հիմնականում կատարում է սիրուհու, մարմնավաճառի կամ դատարկամիտ աղջկա դերեր։