Գաղտնի կազմակերպություն է ստեղծվել Հյուսիսային Կորեայում` ընդդեմ իշխող վարչակարգի

Գաղտնի կազմակերպություն է ստեղծվել Հյուսիսային Կորեայում` ընդդեմ իշխող վարչակարգի

Հյուսիսային Կորեայում գործում է գաղտնի կազմակերպություն, որը պայքարում է իշխող դիկտատուրայի դեմ։ Այս կոչվում է Cheollima Civil Defense կամ Free Joseon։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականը իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Կազմակերպության նպատակը Կիմ Չեն Ընին գահընկեց անելն է։ Հայտնի է դարձել, որ նույնիսկ կազմակերպությունը կոչով դիմել է երկրի բնակիչներին, հորդորելով պայքարել Կիմերի բռնապետության դեմ։ Կոչ է ուղղվել նաեւ երկրի սահմաններից դուրս գտնվող հյուսիսկորեացիներին։ Կազմակերպությունը նաեւ ձեւավորել է ժամանակավոր կառավարություն, որը գործելու է այն բանից հետո, երբ Կիմերին հեռացնեն իշխանությունից։ Կազմակերպության անդամները նույնիսկ հարձակում են իրականացրել Մադրիդում գտնվող հյուսիսկորեական դեսպանատան վրա, կարողացել մտնել դեսպանատան տարածք եւ դեսպանատնից տանել որոշակի տեխնիկա։ Թեեւ իսպանական մամուլում կարծում են, որ սա ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության կողմից ստեղծված կառույց է, սակայն ամերիկյան պարբերականը նշում է, որ արտասահմանյան ոչ մի երկրի կառավարության հետ չի քննարկվել վերջինիս գործողությունները կամ առավել եւս՝ համաձայնեցվել։