Դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբանի դատն է

Դատավորին կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբանի դատն է

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն նպաստելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի դատավարությունն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն: 

Դատավորը Տաթևիկ Գրիգորյանն է, ավելի վաղ Հեբոյանի ու Դանիելյանի գործը քննող մեկ այլ դատավոր՝ Հ․ Ավագյանը ինքնաբացարկ էր ներկայացրել։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը մեղադրվում է 2500 դոլար կաշառք ստանալու մեջ։