Որոնք են ամենալավ եւ ամենավատ որակի սնունդ ունեցող երկրները

Որոնք են ամենալավ եւ ամենավատ որակի սնունդ ունեցող երկրները

Ադրբեջանը դասվել է այն երկրների շարքում, որոնք ունեն վատ որակի սնունդ, եւ որտեղ սննդի որակով պայմանավորված մահացությունները բարձր են։ Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, Ադրբեջանը այդ ցանկում գրավել է վեցերորդ հորիզոնականը եւ 100 հազար բնակչի հաշվով սննդի որակով պայմանավորված մահացությունների թիվը կազմել է 313 մարդ։ Նշենք, որ ամենաշատ մահացությունները կապված վատորակ սննդի հետ, Ուզբեկստանում է՝ 394 մահ 100 հազար բնակչի հաշվարկով, ապա գալիս է Թուրքմենստանը 376 ցուցանիշում, որին հաջորդում են Ղրղզսռանը 350 մահացությամբ, Ուկրաինան 349 մահացությամբ, Տաջիկստանը 310, Ղազախստանը՝ 306 եւ Ռուսաստանը՝ 291 մահացության ցուցանիշներով։ Սրան հակառակ, ամենաորակյալ սնունդ ունեցող երկրների շարքում հետեւյալ երկրներն են դասվել՝ Իսպանիա, Իսրայել, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Անդորա, Դանիա, Բելգիա, Շվեյցարիա, Նորվեգիա եւ Իտալիա։ Այս երկրներում 100 հազար բնակչի հաշվով մահացությունների թիվը չի գերազանցում 40-60 մարդը։ Ինչպես եւ կարելի է նկատել, ցանկում վատ որակի սնունդ ունեցող երկրները հիմնականում ԱՊՀ տարածաշրջանից են։