Ռուսաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է լչացման մեջ․ Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է լչացման մեջ․ Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է լճացման մեջ, քանի որ իշխանությունները վերջին վեց տարիների ընթացքում չեն օգտագործել փոփոխություններ կատարելու իրենց ունեցած հնարավորությունները։ Այս մասին ռուսական «Առաջին ալիքի» «Պոզներ» ծրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։ «Վերջին վեց տարիներին երկիրը չի օգտագործել իր հնարավորությունները եւ մեր մասնաբաժինը Համաշխարհային տնտեսությունում անկում է ապրել։ Մենք չենք դարձել ավելի մրցունակ եւ արդյունավետ։ Այս առումով մենք գտնվում ենք լճացման մեջ, որը լավատեսության հույսեր չի ներշնչում»,- ասել է Կուդրինը։

Նա խոսքերի համաձայն, պետք են արմատական բարեփոխումներ, որոնք Ռուսաստանը դուրս կբերեն կեղծ կայունության վիճակից, որոնք սակայն, այսօր չեն իրականացվում, չնայած որ դրանց միտված ծրագրերի ու նախագծերի մասին հայտարարվում է նույնիսկ պետության առաջին դեմքի մակարդակով։ Դա, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան կապում է այն բանի հետ, որ գուցե իշխանությունը իր թիրախները ճիշտ չի ընտրում եւ նաեւ դանդաղ է արձագանքում կյանքի նետած մարտահրավերներին։ Բացի այդ, ըստ Կուդրինի, Ռուսաստանի տնտեսությունը չափազանց բյուրոկրատացված ու անարդյունավետ է։