Նիկոլ Փաշինյանը որպես բուդկա սեփականաշնորհել է դատախազությունը․ Փոստանջյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը որպես բուդկա սեփականաշնորհել է դատախազությունը․ Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հատուկ բառապաշարով բնութագրեց հենց իր՝ Փաշինյանի քայլերը։ Ըստ նրա՝ Փաշինյանը որպես «բուդկա» սեփականաշնորհել է գլխավոր դատախազությունը, դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանությունը, Օսիպյանին ու Հունան Պողոսյանին, որոնք Սերժ Սարգսյանի կադրերն էին և այսպես շարունակ։

«Հիմա անցնենք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և բոլոր անդամներին։ Դա ինստիտուտ է պետական, և ի՞նչ ստացվեց, որպես բուդկա՝ Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհեց այդ ինստիտուտը։ Ոստիկանությունը՝ ի դեմս Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի, որոնք Սերժ Սարգսյանի մարդիկ էին, նա և՛ կառույցը սեփականաշնորհեց, և՛ այդ մարդկանց՝ բուդկայի աշխատակիցներին»,-ասաց տիկին Փոստանջյանը։

Նա նաև խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թամրազյանին տված հարցազրույցից, որտեղ անդրադարձավ Հրայր Թամրազյանի տված մի հարցին՝ իր տարակուսանքը հայտնելով դրա վերաբերյալ․ «Շատ եմ ցավում, որ իմ շատ սիրելի Հրայր Թամրազյանը հարցապնդում է անում՝ «դուք նստեցիք երեքուկես տարի և ավելի բանտում․․․»։ Պարոն Թամրազյան, Դուք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող լրագրող եք, այդ ամբողջ ընթացքը Դուք էլ եք լուսաբանել և գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը երեքուկես տարի և ավելի բանտում չի եղել։ Նա եղել է բանտում ընդամենը 1 տարի 9 ամիս, որից մի մասը եղել է «Կոշ» ՔԿՀ-ում, որտեղ դրսևորել է, կներեք, բայց այդպես էին ասում, որ ես գնացի, երբ իր նկատմամբ բռնություն էր տեղի ունեցել, «գործ տվողի» վարքագիծ։ Դրանից հետո իր հովանավորը՝ Սերժ Սարգսյանը, նրան տեղափոխում է «Արթիկ» ՔԿՀ, հատուկ պայմաններ է ստեղծում, որ ինքը չունենա շփում կալանավորների հետ, և հատուկ պայմանների ներքո հետագայում, գործարքի միջոցով, նա դուսր է գալիս բանտախցից»։

Ուստի Զարուհի Փոստանջյանը տարակուսեց՝ ինչու է Հրայր Թամրազյանի պես պրոֆեսիոնալ լրագրողը նման հարցապնդում անում, ինչն, ըստ Փոստանջյանի, հարիր չէ նրան։