Նոր գրքեր՝ Թումանյանի մասին

Նոր գրքեր՝ Թումանյանի մասին

2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվելու եւ ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր: Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է նախապատրաստում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհ. Թումանյանի գիտական կենսագրությունը» եւ «Կանայք՝ Թումանյանի կյանքում», Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտարանը», Իրմա Սաֆրազբեկյանի կազմած «Թումանյանի ընտրանին» (հայերեն եւ ռուսերեն), «Թումանյանը՝ քննադատ» եւ այլ գրքեր:

Մեծ գրողի 150-ամյակին ընդառաջ հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Թումանյանը՝ աշխարհի երեխաներին» թարմ, գունեղ նկարազարդումներով գիրքը: Ընտրանին ընդգրկում է Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն: Գրքում ընդգրկված Թումանյանի սիրված բանաստեղծություններն ու բալլադներն առաջին անգամ են թարգմանվել անգլերեն: