Հո չենք կարող վերահսկել՝ ի՞նչ ֆիլմ են ցույց տալու․Արփինե Դավոյանը՝ աբորտների թեմայով քննարկման ու ֆիլմի մասին

Հո չենք կարող վերահսկել՝ ի՞նչ ֆիլմ են ցույց տալու․Արփինե Դավոյանը՝ աբորտների թեմայով քննարկման ու ֆիլմի մասին
Արփինե Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովում 2019 թվականի հունիսի 16-ին հաստատված ծրագրում կարդում ենք․«Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում ՀՀ բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ․․․․Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների եւ կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին եւ Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության»։

Երեկ տեղեկացրել էինք, որ ԱԺ 334 սենյակում օրերս Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի հետ քննարկման ժամանակ ՔՊ նորընտիր վարչության անդամ Արփի Դավոյանը «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի», «Աբորտներ․ խնդրի վերադարձ Եվրոպայում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո «արժևորել է անցակալի հղիությունների կանխումը » ։ Սա՝ ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, իսկ ըստ ոչ պաշտոնական մեկնաբանությունների՝ ֆիլմերում, նաև հնչած շեշտադրումներով՝ դատապարտվել է մոտեցումը, որ կինը զրկված է ընտրության իրավունքից և եթե կինն ուզում է հղիության արհեստական ընդհատման վիրահատություն անել, նրա  ընտրություն անելու իրավունքը շատ ավելի կարևոր է, քան նորածնի կյանքի իրավունքը։ Նաև Արփինե Դավոյանը շեշտել է, որ ծնողները պետք է «խիստ պատասխանատու լինեն իրենց ծնված եւ ապագա երեխաների կարիքների եւ հասարակության առջեւ նրանց պարտավորությունների նկատմամբ»։

Եթե թարգմանենք՝ նշնակում է երեխաներ մի ունեցեք, եթե չեք կարողանում պահել նրանց; 
Առնվազն տարօրինակ է, որ մեծ  արտագաղթ ու ժողովրդագրական ակհնայտ  խնդիր ունեցող  երկրում ՔՊ  վարչության անդամն «արժևորում է անցակալի հղիությունների կանխումը » և, առհասարակ, այս թեմայով քննարկումներ են կազմակերպում, ծրագրեր են մշակում ու համագործակցում տարբեր կազմակերպությունների հետ։ Արփինե Դավոյանն այս հարցադրման հետ կապված ասաց․«Իրենց ֆիլմն էին ներկայացնում, հո չե՞նք կարող վերահսկել՝ ի՞նչ ֆիլմ են ներկայացնում »։ Այսինքն՝ Արփինե Դավոյանը տեղյակ չի եղե՞լ ֆիլմի բովանդակությունից։

Իմքայլական պատգաավորն ի պատասխան, ասաց՝ չէ, իհարկե, ոչ։ Իմքայլական պատգամավորը կարճ կապեց, ասաց, որ հանդիպման է Վանաձորում, այդ պահին խոսակցությունը մի քիչ հարմար չէ։ Մանավանդ, որ իրեն էլ թվում էր, թե խոսակցությունն ինչ-որ այլ ուղղությամբ եմ տանում, որպեսզի  «եսիմ ինչ վերնագրերով » նյութ սարքեմ։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ԱԺ-ում դարակազմիկ քննարկումից հետո էլ պատգամավորները նվերներ էին ստացել՝ աբորտների, կնոջ և տղամարդու վերարտադրողականության մասին գրքույկներ ու «բոնբոներկաներ», որոնց ամեն մի կոնֆետի վրա պատկերված է մի որևէ հակաբեղմնավորիչ․ձողիկներ, պարույրներ, պահպանակ։ Իր համար նվերը և՞ս տհաճ էր ու անակնկալ ։

Արփինե Դավոյանը հեռախոսը դնելուց առաջ ասաց․«Ընդամենը կոնֆետ էր։ Թեմատիկ կոնֆետ, ուրիշ ոչ մի բան»։
Առավել հանգամանալից և խոստացված զրույցը չկայացավ, քանի որ հանդիպման մեջ գտնվող Արփինե Դավոյանը 2-3 ժամ անց այլևս չպատասխանեց հեռախոսազանգերի։