Վենեսուելացիները դեմ են Մադուրոյին
Վենեսուելական Meganálisis ընկերությունը, որը զբաղվում է հանրային կարծիքի ուսումնասիրությամբ հրապարակել է հասարակական կարծիքի մի ուսումնասիրություն, որից պարզ է դառնում, որ վենեսուելացիների 88,9 տոկոսը ցանկանում է, որպեսզի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռանա իր զբաղեցրած պաշտոնից։ Մասնագետները մանրամասնում են, որ միայն 8,8 տոկոսն է հարցվածների կողմ եղել, որպեսզի Մադուրոն պահպանի իր պաշտոնը։ Ուշագրավ է այն, որ հարցվածների 87,5 տոկոսը կողմ է արտահայտվել, որպեսզի Խուան Գուայդոյի կողմից նախաձեռնված ամերիկյան օգնությունը մտնի Վենեսուելա, իսկ դեմ արտահայտվել է միայն 9 տոկոսը։
Կարծիքներ