«Հրապարակ» .Ատոմ Ջանջուղազյանին հրավիրելու են բացատրություններ պահանջելու

«Հրապարակ» .Ատոմ Ջանջուղազյանին հրավիրելու են բացատրություններ պահանջելու
Ատոմ Ջանջուղազյան

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ նախագահից հետո որոշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հրավիրել «նա կավյոր»՝ բացատրություններ պահանջելու։

Խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեզ ասաց, որ Ջանջուղազյանին հրավիրել են՝ պարզաբանումներ նեկայացնելու ոչ միայն պարգեւատրումների մասով, այլ նաեւ Հարկային օրենսգրքի։

Ի դեպ, չի բացառվում, որ հաջորդ շաբաթ օրը նրանք դարձյալ փակ նիստ հրավիրեն՝ անցյալ շաբաթ օրվա նման, որին ներկա գտնվեն դարձյալ վարչապետն ու կառավարության անդամները։ «Չեմ բացառում, որ շաբաթ օրը մենք էլի ունենանք քննարկում, որովհետեւ վարչապետի խիտ գրաֆիկի մեջ դա երեւի միակ օրն է, կամ, ասենք, ուշ ժամի՝ գուցե 9-ին հնարավոր լինի հանդիպել։

Մինչդեռ էսպիսի հանդիպումները կարեւոր են նաեւ մեզ համար՝ հասկանալու ներքին տարբեր օրակարգեր»,- ասաց նա։