«Բրատ» համաձա՞յն ես, որ Մանվելը ազատ է

«Բրատ»  համաձա՞յն ես, որ Մանվելը ազատ է

Ընդդեմ ԵԿմ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ազատման, Էջմիածնում մեկնարկած բողոքի ցույցն ավելի բազմամարդ է դառնում։ Արդեն հավաքվել են ոստիկաններ, ակցիայի կազմակերպիչները  մարդատար մեքենաներով փակել են կենտրոնական փողցներից մեկը, իսկ մտնող երթուղայինների վարորդներին էլ առաջարկում են միանալ իրենց։ Երբեմն վարորդները չեն համաձայնում, ու այս դեպքում նրանց
տալիս են Մանվել Գրիգորյան- տուշոնկա գրությամբ թղթեր ու հարցնում՝ «բրատ» համաձա՞յն ես, որ Մանվելը ազատ ա, չէ, չէ՞»։

Պահանջը մեկն է՝ կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։
Որոշ քաղաքացիներ էլ պնդում են, թե  «սաղին կաշառքով բաց են թողնում » ու ասում, որ կառավարությունն այսօր իրենց թիկունքից խփում է։
Մի երիտասարդ էլ՝ կազմակերպիչներից պնդեց, որ վտանգավոր է մի գումարտակի չափ զենքի պահեստ ունեցող մարդուն ազատ արձակելը․դա վտանգ է իրենց, քաղաքի ու պետության համար։
Ակցիայի մասնակիցները խոստանում են փակ պահել քաղաքի փողոցները մինչև Մանվել Գրիգորյանը չկալանավորվի։