Պատերազմը հնարավոր են համարել՝ ապակայունացնող քայլերի պատճառով

Պատերազմը հնարավոր են համարել՝ ապակայունացնող քայլերի պատճառով

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լիովին հավանական է համարել պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջեւ, հավելելով, որ Իսրայելի եւ ԱՄՆ գործողությունները Մերձավոր Արեւելքում, հենց դրան են տանում։ Այս մասին, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության, նախարար Զարիֆը հայտարարել է Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։ Զարիֆը նաեւ ասել է, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքի նորմերը ռմբահարելով Սիրիայի տարածքը եւ քննադատել է Եվրոպային այն բանի համար, որ դրա դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ «Պատերազմի ռիսկը շատ մեծ է եւ շատ ավելի կմեծանա, եթե դուք շարունակեք աչք փակել միջազգային իրավունքի նորմերի խախտումների վրա»,- նկատել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։