Թուրքիան նվազեցրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Թուրքիան նվազեցրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը

Թուրքիան կրկնակի նվազեցրել է ԱՄՆ-ից այդ երկիր բերվող 22 անուն ապրանքի մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Թուրիայի Առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ Այպիսով ԱՄՆ-ից Թուրքիա ներկրվող ապրանքների հավելյալ հարկը 521,2 միլիոն դոլարից նվազեցվել է ու հասցվել 260,6 միլիոն դոլարի։

Նշենք, որ Սպիտակ տունն էլ իր հերթին թուրքական պողպատի մաքսատուրքը 50 տոկոսից նվազեցրել էր մինչեւ 25 տոկոսի։ Փեքջանը շեշտել է, որ իրենք պատասխան քայլ են կատարում այդպիսով Սպիտակ տանը։

Նշենք նաև, որ թուրք-ամերիկյան առեւտրաշրջանառությունը կազմում է 75 միլիարդ դոլար։