Երկրաշարժ՝ Իրանում

Երկրաշարժ՝ Իրանում

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնը գտնվել է Քեշմ շրջանի Լաֆթ գյուղից ոչ հեռու: Այդ միջադեպի հետևանքով երեք մարդ վիրավորում է ստացել, նրանց թվում 17-ամյա աղջիկ կա: Բոլոր տուժածները տարհանվել են աղետի գոտու վերածված շրջանից և տեղափոխվել են հիվանդանոց: Երկրաշարժի հետևանքով 15 բնակելի տուն է վնասվել: