Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է, թե ինչպես են բաշխվելու մանդատները ԱԺ-ում

Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է, թե ինչպես են բաշխվելու մանդատները ԱԺ-ում

Վերահաշվարկի, քվեարկության անվավեր ճանաչելու մասին դիմումները կարող են ներկայացվել այսօր և վաղը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքային ընթացակարգեր են նախատեսված ընտրություններից հետո առաջիկա օրերին և ժամերին։

Այսպես, այսօր և վաղը մասնակից ուժերը կարող են տեղամասային ընտրական հանձնաժողովներ ներկայացել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաշվարկի և այլ անձի փոխարեն քվեարկության դիմումներ։ Դիմումների ներկայացման ժամկետի ավարտից անմիջապես հետո ԿԸՀ-ն կամփոփի դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքները, որը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը։ԿԸՀ նախագահը ձեռնպահ է մնում մանդատների վերաբաշխման թվերի վերաբերյալ խոսելուց, քանի որ վերոնշյալ գործընթացները դեռ առջևում են։
Նույն նկատառումներով նա ձեռնպահ է մնում ասել, թե, այնուամենայնիվ, քանի՞ ուժ է ներկայացված լինելու 7-րդ գումարման ԱԺ-ում։

Այնուամենայնիվ, մանդատների բաշխման սկզբունքի մասին նա խոսեց․նախ, առաջին քայլով որոշվում է, թե որոնք են այն կուսակցությունները և կամ կուսակցությունների դաշինքները, որոնք հաղթահարել են 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո ԸՕ-ով ամրագրված այդ 105 մանդատները համամասնորեն բաշխվում են կուսակցությունների ստացած ձայներին համապատասխան՝ այն կուսակցությունների միջև, որոնք հաղթահարել են ամրագրված շեմը, որից հետո ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակներին։ Տարածքային կառավարման ցուցակներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվում է բանաձև։ Այսինքն՝ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը, և երբ դա արդեն պարզ կլինի, կորոշվի 13 ընտրատարածքներից հետո անցած  յուրաքանչյուր կուսակցություն որքան մանդատ է ստանալու, նոր դրանից հետո արդեն կորոշվի, թե ովքեր են կոնկրետ անձինք՝ պայմանավորված իրենց ստացված մանդատներով։ Իսկ դրա համար հիմք է ընդունվելու տվյալ տարածքում կուսակցության ստացած ձայները։