Սլովակիան սխալ չի գործել

Սլովակիան սխալ չի գործել

ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակից այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում  Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումներին։

ԵԱՀԿ նախագահն արձագանքեց, որ Սլովակիայի կողմից չի եղել որեւէ սխալ, Սլովակիայի եւ Իսրայելի միջեւ առանձին փաստաթղթեր են եղել, որոնց վրա գրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է եղել։

«Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք, ներառյալ պարոն Մնացականյանի հետ, կարծում եմ, որ հարցը փակ է»,- ասաց նա։ 

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ սպառազինությունների թեման զգայուն է, եւ իրենք համագործակցում են գործընկերների հետ։