Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հետ: Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել եւ սա առաջին նմանատիպ հանդիպումն է: Նախագահ Միրզիոեւն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան հրավիրեցի պաշտոնական այց կատարել Երեւան»:
Կարծիքներ