Ինչ գույք են հայտարարագրել Մարգարիտ Ազարյանը և Գագիկ Վանեցյանը

Ինչ գույք են հայտարարագրել Մարգարիտ Ազարյանը և Գագիկ Վանեցյանը

Վարչապետի նորանշանակ օգնական Մարգարիտ Ազարյանը պաշտոնի ստանձնման տարեկան հայտարարագրում աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց նշել է 13 միլիոն 257 հազար դրամ։

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են՝ 25 միլիոն դրամ և 15 հազար դոլար, տարվա վերջում՝ 30 միլիոն դրամ, 15 հազար դոլար։

Մարգարիտ Ազարյանի՝ պաշտոնատար անձի ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, հարկային տարում ձեռք է բերել 48 միլիոն դրամի անհատական բնակելի տուն, 22 միլիոն դրամանոց MERCEDES-BENZ C 200  ավտոմեքենա։

Տարվա սկզբում Գագիկ Վանեցյանը ունեցել է 420 միլիոն ՀՀ դրամի, իսկ տարեվերջին՝ 372 միլիոն դրամի դրամական միջոցներ։