Կիտրոնը՝ բարեկեցիկ լինելու նշան է համարվել

Կիտրոնը՝ բարեկեցիկ լինելու նշան է համարվել

Forbes հանդեսը գրում է, որ Ռուսաստանում կիտրոնը համարվում է բարեկեցության եւ հարուստ լինելու նշան։ Նման եզրակացության է եկել պարբերականի լրագրող Լիզի Սաքսը։ Իր հեղինակած հոդվածում Սաքսը նշում է, որ ռուսաստանցիները սիրում են լիմոն շատ ավելի, քան մյուս երկրների մարդիկ։ Եվ կիտրոն նրանք գնում են միայն նրա համար, որպեսզի միմյանց ցույց տան, որ ֆինանսապես կայուն վիճակում են եւ բարեկեցիկ են ապրում։ Limoneira ընկերության ներկայացուցիչ Հարոլդ Էդվարդն էլ Սաքսի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանում կիտրոն չի աճում եւ այն ներկրվում է հեռավոր երկրներից, ինչը կիտրոնը դարձնում է բավական թանկ հաճույք, չնայած իր թթու լինելուն։ Հենց այստեղ էլ գայթակղության քարն է՝ ամեն օր սննդակարգում օգտագործել թանկարժեք ներկրված մթերք եւ ցույց տալ, որ լավ ես ապրում։