Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել ՍՈՒ-35 ինքնաթիռներ

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել ՍՈՒ-35 ինքնաթիռներ

«Ռոստեխ» պետական կորպորացիան պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել իր արտադրած ՍՈՒ-35 կործանիչ ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմազովը ասել է մասնավորապես, որ եթե թուրքական կողմը հետաքրքրություն ու ցանկություն ունենա, ապա իրենք պատրաստ են քննարկելու մատակարարման հարցը։ Նշենք, որ Թուրքիայում չեն բացառել F-35-երի փոխարինող ինքնաթիռի հարցի ուսումնասիրությունը։