Լարված իրավիճակ․ ֆերմերները ներխուժել են ցուցահանդես, որին ներկա է Մակրոնը (տեսանյութ)

Լարված իրավիճակ․ ֆերմերները ներխուժել են ցուցահանդես, որին ներկա է Մակրոնը (տեսանյութ)

Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունից դժգոհ մի քանի հարյուր ֆերմերներ ճեղքել են ոստիկանների շղթան և ներխուժել ցուցասրահ, որպեսզի սուլեն երկրի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները։ Դրանից հետո վեճ է սկսվել անվտանգության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը սկսել է նրանց դուրս հանել շենքից։

Մակրոնն այդ պահին երկրորդ հարկում է եղել։ Ֆերմերների և արհմիությունների մի մասը պատրաստ է հանդիպել նախագահի հետ, բայց շատերը դեմ են, որ նա ներկա լինի գյուղատնտեսական ցուցահանդեսին, քանի որ, ըստ նրանց, իշխանությունները ֆերմերների համար բավարար ջանքեր չեն գործադրել։ Էքսպոկենտրոնի մոտ ոստիկանության հատուկ ուժեր են բերվել։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին ֆերմերները պարբերաբար ցույցեր են կազմակերպում Ֆրանսիայում։ Նրանք տրակտորներով, խոտի դեզերով և գոմաղբի կույտերով փակում են մայրուղիները, գոմաղբ և թափոններ նետում վարչական շենքերի ուղղությամբ։ Ֆերմերները պահանջում են ընդունել իրենց գործունեության կարևորությունը և քննադատում գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականությունը, ինչը, ըստ նրանց, անմրցունակ է դարձնում իրենց։