Կորոնավիրուսով հիվանդացել է Իրանի պառլամենտի եւս 4 պատգամավոր

Կորոնավիրուսով հիվանդացել է Իրանի պառլամենտի եւս 4 պատգամավոր

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Իրանի պառլամենտի եւս չորս պատգամավորի մոտ։ Այս մասին հայտնում է իրանական խորհրդարանաի պատգամվոր Մուհամմեդ Ալի Վեքիլին իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ, կորոնավիրուս էր հայտնաբերվել եւս երկու պատգամավորի մոտ, որից հետո 30 պատգամավոր անցել էր հատուկ ստուգում։Հենց այդ երեսունից չորսի մոտ էլ թեստերը դրական արդյունք էին տվել, հաստատելով վիրուսի առկայությունը նրանց մոտ։