Երբ տղամարդն ու կինը որոշում են ամուսնանալ, կինը դառնում է հարսնացու, տղամարդը՝ փեսացու, և դա կարող է տևել ամիսներ

Երբ տղամարդն ու կինը որոշում են ամուսնանալ, կինը դառնում է հարսնացու, տղամարդը՝ փեսացու, և դա կարող է տևել ամիսներ

Ֆրանսիայի նախագահի առաջիկա այցի մասին հուլիսի 14-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինքը Մակրոնի հետ մշտական կապերի մեջ է։ Սակայն Մակրոնի այցի օրն ու ժամը դեռեւս չի հրապարակայնացվում։ Ի պատասխան այցի ժամկետների մասին հարցին՝ դեսպանատան մամուլի քարտուղարը  նշեց, որ այդ մասին դեսպան Ջոնաթան Լաքոտը խոսել է իր տված հարցազրույցում, որտեղ ասել է․ «Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահն այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ առաջընթաց գրանցելու խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»։ Նաեւ ասել է, որ այցը լինելու է տարածաշրջանային․ «Տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ եւ ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացին»։ 

Հիշեցնենք, որ հենց Էմանուել Մակրոնն էր, որ, Փաշինյանի խոսքով, նախավերջին սահմանային լարվածության ժամանակ հարցն առաջարկել էր տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու իր երկրի անունից ասել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Լաքոթը, խոսելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, ասել էր․ «Մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական ալյանսների անդամներ չեն»։
ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՆԱՏՕ մտնելու մասին գրեթե ամենօրյա ռեժիմով բարձրաձայնող Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ուզում ասել դեսպանը։

- Արդյոք Ֆրանսիան հստակ եւ առաջին անգամ ակնարկե՞ց՝ դուրս եկեք ՀԱՊԿ-ից։

- Ֆրանսիան առաջինը չէ, որ դա ասեց։ Մոտ 1 ամիս առաջ շատ ավելի հստակ այդ մասին խոսեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ասելով, որ կարող ենք Հայաստանին մատակարարել լավագույն գերարդիական զենքեր, սակայն քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, դա արգելվում է միջազգային պայմանագրերով եւ կազմակերպությունների կանոնադրությամբ։ Եվ պարոն Լաքոթի հայտարարությունը ոչ թե Ֆրանսիայի մոտեցումն է, այլ արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի ընդհանուր մոտեցումը։ Սա ո՛չ Ֆրանսիան է, ո՛չ ԱՄՆ-ն, այլ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։ Մեզ առաջարկում են փրկության միակ հնարավոր ճանապարհը, որի մասին Եվրոպական կուսակցությունը տարիներ շարունակ ամեն պատեհ ու անպատեհ առիթով ասում է։ Այո, Լաքոթի այդ հայտարարությունն այդ տրամաբանության մեջ է։ Ֆրանսիան ինքնուրույն չի որոշում նման հարցեր, Ֆրանսիան Արեւմուտքի եւ ԵՄ-ի առաջատար պետությունն է, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ միջուկային երկիր։ Եվ ամենակարեւորը՝ Մինսկի ձեւաչափի 2 մնացած  համանախագահներից մեկն է, որովհետեւ ՌԴ-ն իրեն, փաստորեն, դուրս է դրել ՄԽ ձեւաչափից։ 

- Ասում եք՝ քաղաքական կամք։ Կանադայի նախկին դեսպան Արա Պապյանն ասել էր, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը 8 րոպե կարող է տեւել։ Բայց դրանից առաջ կարող են տարբեր բաներ տեղի ունենալ՝ Սյունիքը կտրվի, ադրբեջանցիներն էլի առաջ գան, պատերազմ։ Այսինքն՝ Հայաստանն էլ, ինչպես Վրաստանը, պետք է վճարի ռուսական ազդեցությունից պոկվելու գինը։

- Ես Պապյանի մեկնաբանը չեմ։ Կարծում եմ, որ որեւէ դաշինք մտնելու գործընթացը դիվանագիտական-քաղաքական եւ քաղաքակրթական է։ Երկար տեւող։ Խնդիրն այն է, որ կարեւորը հայտ ներկայացնելն է։ Մի կենցաղային օրինակով բացատրեմ․ երբ տղամարդն ու կինը որոշում են ամուսնանալ, սկզբում, ինչպես հայերն ասում են, խոսք են ուզում, եւ այդ պահից ի վեր, թեեւ ամուսնացած չեն, հարաբերություններն օրինականացվում են։ Եվ իրենց վարքի, բարքի մեջ գործում են արդեն համապատասխան։ Կինը դառնում է հարսնացու, տղամարդը՝ փեսացու, եւ այդ ժամանակը կարող է տեւել ամիսներ։ Քաղաքակրթական պատմությունը հատուկ մշակել է այդ ձեւաչափը։ Այսինքն՝ այն պահից, որ մենք հայտ ենք ներկայացրել, ամեն տեղից դուրս ենք եկել ու ամեն տեղ մտել ենք։ Բայց դա նշանակում է քաղաքական կամք։ Որպես օրինակ բերեմ Ուկրաինան եւ Վրաստանը, որոնք դեռ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ չեն, սակայն հաշված ժամերի ընթացքում  Ուկրաինային այնպիսի քանակով ու որակով զենք են ուղարկել, որ դրա հաջորդ իսկ առավոտ ռուսական 140 հազարանոց բանակը, որը մոտեցել էր Ուկրաինայի սահմաններին եւ սպառնում էր ներխուժմամբ, վազելով փախավ սահմաններից հեռու։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում գերտերությունները շատ արագ են լուծում նման հարցերը։ 

- Նիկոլ Փաշինյանն Ալիեւից 15 օր առաջ Մոսկվայում էր՝ Մոսկվայի հետ «ժամացույցի սլաքներն էր ուղղում»։ Մյուս կողմից, նայեք իր նշանակումները՝ ռուսական ազդեցության գործիչ Վաղարշակ Հարությունյան, Սուրեն Սահակյան։ Իրատեսական համարո՞ւմ եք այն, ինչ ասում եք։

- Ինձ հայտնի է, երեւի Ձեզ էլ՝ կոնկրետ Վաղարշակ Հարությունյանն այլեւս պաշտպանության նախարար չէ, եւ դա ապտակ է։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ես հավասարապես նրա խոսնակն էլ չեմ։ Բայց հենց վաղն առիթ եմ ունենալու հանդիպելու, որն օգտագործելու եմ հենց այս հարցադրումներն անելու համար։ Եվ չմոռանանք, որ ՌԴ ղեկավարության հետ հանդիպելուց հետո նա հանդիպել է ԵԽ նախագահի ու առաջիկայում՝ նախագահ Մակրոնի հետ։ Այսինքն, կարեւոր չէ, թե ում հետ է հանդիպել, կարեւորը արդյունքներն են։

- Բայց նրանց հետ «ժամացույցի սլաքներ» չի ուղղում։

- Ի՞նչ է դա նշանակում, դա ռուսական ինչ-որ մի․․․

- Համակարգում։

- Այո, դա ՌԴ հայտարարությունն է, մենք էլ կարող ենք ասել, որ Եվրոպան 3 մլրդ դոլարի գումար է տրամադրելու, եւ նաեւ ամրագրված է, որ չի լինելու Մեղրիի միջանցք, որովհետեւ ուժեղացվելու է Սյունիքը, եւ կառուցվելու է ճանապարհ։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե խոսքերին, այլ գործերին։ Եվ մենք  պետք է ճնշում գործադրենք՝ քաղաքական, քաղաքացիական, հասարակական։ Եվրոպական կուսակցությունը պատրաստվում է հենց դրանով զբաղվել, եւ մեր հանդիպումը Փաշինյանի հետ լինելու է «եվրաինտեգրացիա» օրակարգով։