«Շենգավիթ» ԲԿ-ից 6 մարդ դուրս է գրվել

«Շենգավիթ» ԲԿ-ից 6 մարդ դուրս է գրվել

Ավելի վաղ հայտնել էինք, այսօր ժամը 13։23-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, 30-ից ավել վիրավոր:

Տեղեկացանք, որ «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել 14 տուժած:

«5-ը առաջին բուժօգնություն է ստացել և գնացել տուն: 9 հոգուց մեկն էլ նոր գնաց տուն: Այս պահին 8 հոգի են հոսպիտալացված, որոնց վիճակը գնահատվում է բավարար:Այսինքն լուրջ վնասվածքներով մարդիկ չունենք»,-այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Շենգավիթ» ԲԿ մամուլի խոսնակը: