Լեռնային Ղարաբաղի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին «France 24 Les Observateurs»-ը հետաքննություն է հրապարակել

Լեռնային Ղարաբաղի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին «France 24 Les Observateurs»-ը հետաքննություն է հրապարակել
Լեռնային Ղարաբաղի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին «France 24 Les Observateurs»-ը հետաքննություն է հրապարակել

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության էջը կիսվել է մի հոդվածով,  որում անդրադարձ է կատարված Լեռնային Ղարաբաղի պատերազմում թուրք-ադրբեջանակն ուժերի կողմից ներգրավված սիրիացի ահաբեկիչներին։

Հոդվածը հեղինակել է Ֆրանսիայի պետական «Ֆրանս 24» (France 24) հեռուստատեսային ցանցի «Դիտորդներ» (Les Observateurs) կայքը։ Սիրիացի վարձկանների ներգրավվածությունը փաստող տեսանյութերով ողողված հոդվածը կրում է «Տեսանյութերը փաստում են սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում» (Des vidéos documentent la présence de mercenaires syriens dans le conflit du Haut-Karabakh) անվանումը։

Նշենք, որ «Դիտորդները» լուսաբանում է միջազգային ընթացիկ հարաբերությունները՝ օգտագործելով ականատեսների վկայություններ «Դիտորդներից», այսինքն՝ մարդիկ, որոնք իրադարձության սրտում են: Այդ մարդիկ են հարթակին ուղարկում լուսանկարներ և տեսանյութեր, որոնք Փարիզի պրոֆեսիոնալ լրագրողների խումբը ստուգում և հավաքում է:

«Դիտորդները» գրում է, որ այս հակամարտության մեջ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերում «Լեռնային Ղարաբաղի անջատողականներին»: Հոդվածում անդրադարձ է կատարվում լրագրողների և գեոլոկացիոն փորձագետների կողմից նշված 4 տեսանյութի, որոնք վկայում են սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին։


Առաջին տեսանյութ․ վարձկանների ուսումնամարզական ճամբար

Սեպտեմբերի 25-ից սկսած «Տելեգրամ» ալիքների կողմից տարածված տեսանյութը ցույց է տալիս ուսումնամարզական ճամբարը սիրիացի մարտիկների, որոնք  պատրաստվում է մեկնել Ադրբեջան: Լսվում է, որ երիտասարդ վարձկանները Սիրիայի հյուսիս-արևմուտքի արաբերենի առոգանությամբ խոսում են։

 

Օգտագործելով պատառիկի տարրերը՝ գեոլոկացիոն մասնագետ «Օբրետիքս»-ը որոշել է կադրերի տեղանքը: Դա ռազմական ճամբար է Հավար Կիլիս գյուղի մերձակայքում, այն Սիրիայի հյուսիսում է, Թուրքիայի սահմանից ոչ հեռու։ Ստեղծվել է «Սիրիայի ազատ բանակ» ռազմական խմբավորման կողմից 2016 թվականին:

 

«France 24 Les Observateurs»-ը գրում է, որ Հավար Կիլիսում գործող խմբավորումներն արդեն մասնակցել էին «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողությանը, որն իրականացվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017-ի գարնանը թե՛ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի, թե՛ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ:


Երկրորդ տեսանյութ․ մարտիկների ժամանումն Ադրբեջան

Սեպտեմբերի 27-ին սիրիական սոցիալական ցանցերում հայտնվեց մեկ այլ տեսանյութ: Այն ցույց է տալիս 4x4 պիկապների շարասյուն, որի վրա կանգնած են սիրիացի մարտիկները, որոնք քաջալերվում էին թուրքերենով տեղացիների և տեսանյութի հեղինակի կողմից: Նրանք կրակում են իրենց ինքնաձիգերը և վանկարկում. «[Մարգարեն] Մուհամմադը [միշտ] կլինի մեր ուղեկցորդը»։ Նրանք գոչում էին «Սիրիայի ազգային բանակի» գումարտակներին բնորոշ մարտական կոչով։ ՍԱԲ-ի մի շարք խմբավորումներ  «Սիրիայի ազատ բանակի» (սիրիական ապստամբ զինված խմբավորումների կոալիցիա, որը ձևավորվել է 2011-ին Սիրիայի վաչակազմի դեմ) մասն էին։

Տեսանյութը շրջանառվում է սեպտեմբերի 27-ից Telegram-ով, բայց դրա տեսագրման ամսաթիվը մնում է անորոշ:


Գեոլոկացիոն ոլորտի մասնագիտացած լրատվամիջոցները տեսողական տարրերի շնորհիվ կարողացան գտնել այն վայրը, որտեղ նկարահանվել է այս երկրորդ տեսանյութը.

Երրորդ տեսանյութ. վարձկանները իրենց ընկերներին կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում


Տեսանյութը, որը վերցրել էին հոկտեմբերի 3-ին Հալեպի տեղական լրատվամիջոցները, նկարահանել է սիրիացի մի վարձկան՝ Սիրիայում իր գործընկերների համար: «Ֆրանս 24 Դիտորդներ»-ի խմբագրակազմը կարողացել է գտնել սույն պատառիկում առկա մարտիկների կապը թուրքմենական ծագմամբ, Սիրիայի ազգային բանակի ստորաբաժանման՝ «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման հետ: Տեսահոլովակում կարելի է լսել ազգային երաժշտություն, որը փառաբանում է այս նույն ստորբաժանմանը:

Հեղինակը հրավիրում է մարտընկերներին պարելու և տեսանյութի համար դիրքավորվելու։ Այնուհետև նրանք քաջալերում են մյուս մարտիկներին, որոնք մնացել են Սիրիայում․ «Բարի գալուստ, միացե՛ք մեզ՝ միասին Հայաստանի դեմ զվարճանալու»։ Նրանցից մի քանիսը կրում են զինվորական համազգեստ և ինքնաձիգ։

 

Չորրորդ տեսանյութ. կատաղի բախումներ հայ զինվորների հետ

«Ալ-Ֆարուկ» բրիգադի (ստեղծվել 2001-ին) հետ կապված «Համզա» ստորաբաժանման մարտիկի կողմից հոկտեմբերի 3-ին նկարահանված և հոկտեմբերի 10-ից սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութի առջևի մասում երևում է գետնին ընկած հայ զինվորների մարմիններ։ «Փառք Աստծո, ահա՛ նրանց ավարն ու զինամթերքը: Աստված մեզ կօգնի հաղթել յուրաքանչյուր խոզի և յուրաքանչյուր անհավատի», - հայտարարում է նա՝ առաջ շարժվելով մարմինների միջով:

Խմբագրակազմը դաժան տեսարանների պատճառով տեղադրել է բնօրինակ տեսանյութից այս աղոտ հատվածը։

 

Ռազմական լրագրության ոլորտում մասնագիտացած «Bellingcat» կայքի լրագրող Ալեքսանդր Մաքքիվերը աշխարհը տեղորոշել է տեսարանը․ այն տեղի է ունեցել Մարջանի մոտակայքում՝ Ադրբեջանի հարավային գյուղերից մեկում, Իրանի սահմանի մոտ:


Չնայած նրան, որ սիրիացի մարտիկները սոցիալական ցանցերում լայնորեն տեղադրում են հակամարտության մեջ իրենց մասնակցության տեսանյութերը, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները կտրականապես հերքում են նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում:

Նշենք, որ այս տարածաշրջան ահաբեկիչների ներկայության մասին բարձրաձայնել էր նաև Ռուասատանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտմբերի 6-ին այտարարել էր, որ Սիրիայից ահակբեկիչներ են մեկնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին վարձկանների օգտագործելու մասին բարձրաձայնել էին Մինսկի Խմբի համանախագահող երկրներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը Ֆրանսիան, բազմաթիվ հրապարակումներ են եղել և շարունակվում են լինել միջազգային լրատվամիջոցներում։