Երևանի քաղաքապետը երկրորդ գործով ևս պարտվեց Վերաքննիչ դատարանում
Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի(Ishkhan Saghatelyan) գործով Երևանի քաղաքապետը երկրորդ գործով ևս պարտվեց Վերաքննիչ դատարանում
2022 տարի տեղի ունեցած «Դիմադրության»շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում հանդիսացել եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչակա, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացել է Իմ կողմից:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:
Երևանի քաղաքապետը բողոքարկել է իր հայցերը մերժելու մասին Վարչական դատարանի 4 որոշումներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
2024թ սեպտեմբերրին ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել էր իր առաջին որոշումը, որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, Վարչական դատարանի որոշումը` թողնվել անփոփոխ:
Ահա օրերս Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է գործով երկրորդ եզրափակիչ որոշումը, որով Երևանի քաղաքապետարանի թվով երկրորդ Վերաքննիչ բողոքն է մերժվել` հայցը մերժելու մասին որոշումը թողնվել է անփոփոխ:
Հ.Գ. Երրորդ գործը դեռ Վերաքննիչ դատարանում է, չորրորդ գործը` Վերաքննիչ դատարանի որոշմամբ ուղարկվել է Վարչական դատարան:
Շնորհակալություն
Կարծիքներ