Արդյոք հեշտ է Նիկոլ Փաշինյանի հավաքագրումը հատուկ ծառայությունների կողմից․ մեկնաբանում է իսրայելցի նախկին հետախույզը

Արդյոք հեշտ է Նիկոլ Փաշինյանի հավաքագրումը հատուկ ծառայությունների կողմից․ մեկնաբանում է իսրայելցի նախկին հետախույզը

Իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին գնահատել է, թե որքան է դյուրին կամ դժվար մի շարք երկրների ղեկավարներին՝ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրումը որպես գործակալ։ Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Sputnik-ի հետ զրույցում նա ասել է, որ որոշակի հատուկ տեխնիկական միջոցների կիրառման դեպքում Նիկոլ Փաշինյանը կանի այն, ինչ իրեն կասեն։

«Նա փորձում է տպավորություն ստեղծել, թե լուրջ մարդ է։ Սակայն նա հրամանատար չէ։ Նա նման որակներ չունի։ Նրան հավաքագրել կարելի է առանց դժվարության, բացարձակապես առանց դժվարության։ Այս կամ այն տեխնիկական միջոցը կիրառվում է եւ նա կանի այն, ինչ իրեն կասվի»,- ասել է Կեդմին։