Վաղը սամբիստները հավաքվում են դատարանի մոտ
Սպորտային Արցախ ֆեյսբուքյան էջը գրում է․
«Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,
Այսօր Երևանում բերման է ենթարկվել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանը:
Ա. Դանիելյանը միջազգային հարթակներում միշտ ամենաբարձր մակարդակով է ներկայացրել Արցախ-Հայաստանը՝ հաղթանակներ նվաճելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների Էրեբունու նստավայրի /հասցեն՝ ք.Երևան, Մովսես Խորենացի 162 ա/ դիմաց հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք մեր չեմպիոնին։
Տեսանյութը ՝ այստեղ»։
Կարծիքներ