Նոր սկանդալ. Պենտագոնի ղեկավարը ռազմական գաղտնի տվյալներ է հայտնել իր կնոջն ու եղբորը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Signal-ի մասնավոր չաթում գաղտնի տեղեկատվություն է ուղարկել Եմենում հութիների դեմ առաջիկա հարվածների մասին՝ իր կնոջ, եղբոր և փաստաբանի հետ մասնավոր զրույցի ժամանակ:
Այս մասին հայտնում է The New York Times-ը, իսկ տեղեկությունը հաստատել են CNN-ն ու Reuters-ը։
Մարտի 13-ին Հեգսեթը «Defense | Team Huddle» անվանումով զրուցախմբին տվյալներ է փոխանցել գործողությանը մասնակցող F/A-18 Hornets-ի թռիչքների մասին:
Աղբյուրներն ասում են, որ զրույցը կայացել է հունվարին՝ նախքան նրա նշանակումը և ներառում է մոտ տասը հոգի իր մերձավոր շրջապատից:
Նախարարի կինը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթը, պաշտպանության նախարարության աշխատակից չէ, սակայն ամուսնուն ուղեկցել է օտարերկրյա զինվորականների հետ հանդիպումներին։
Հեգսեթի եղբայրն ու փաստաբանը, ովքեր մասնակցել են զրույցին, աշխատում են Պենտագոնում, սակայն նրանց ռազմական տվյալներ ուղարկելու նպատակը մնում է անհասկանալի։
Ավելի վաղ, ամերիկյան ԶԼՄ-ները ենթադրել էին, որ Հեգսեթի պաշտոնանկությունը հավանական է այդ ու այլ սկանդալների պատճառով:
Կարծիքներ