Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդգես Զուռնաչյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,

անցած մեկ տարվա իմ եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջեւ դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաեւ թերություններ։

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Թելման Թադեւոսյանը:

Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել: