Մարկուս Տյուրամն իր գոլը նվիրել է սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Մարկուս Տյուրամն իր գոլը նվիրել է սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին

Մենխենգլադբախյան «Բոռուսիայի» ֆուտբոլիստ Մարկուս Տյուրամը, ով հանդիսանում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիական հավաքականի խաղացող Լիլիան Տյուրամի որդին, բունդեսլիգայի 29-րդ տուրում խփած իր գոլերից մեկը նվիրել է Մինեապոլիս քաղաքում սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Բոռուսիայի» փայլուն հաղթանակով՝ 4։1, եւ քսաներկուամյա ֆրանսիացի Տյուրամն գեղեցիկ ժեստ է արել մրցակցի դարպասը գրավելուց հետո, հինգ վայրկյան խոնարհվելով ի նշան հարգանքի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։