Իսկ ինչպես կգնահատեք Տաթեւիկ Ռեւազյանի գործունեությունը

Իսկ ինչպես կգնահատեք Տաթեւիկ Ռեւազյանի գործունեությունը

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց. «Էյր Արաբիա» ընկերությունն ու ՀՀ կառավարությունը ներդնում են 10-ական միլիոն դոլար եւ հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող. Խոսելով այս մասին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը հատուկ ընդգծեց. «Ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է: Ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն»: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի պետական արտոնություն չի ունենալու եւ գործելու է մրցակցային հավասար դաշտում:

Բայց նույն Նիկոլ Փաշինյանը Տաթեւիկ Ռեւազյան անունով մի աղջնակի նշանակեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար ու սույն աղջնակը աջուձախ պետական արտոնություններ տալով ավիրեց մեր քաղաքացիական ավիացիան ու մենք հիմա Եվրամիության ավիացիոն «Սեւ ցուցակում ենք»: Արգելված է Հայաստանում գրանցված բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: Եթե կառավարությունը գիտեր, որ բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է ու պետական արտոնությունների բացակայությունը, էլ ինչո՞ւ էր անփորձ աղջկան պետական լուրջ պաշտոն վստահում, որ նա էլ իր ճաշակով ավիրի մեր քաղաքացիական ավիացիան: Եթե կառավարությունը կողմ է անփորձ աղջկա գործելաոճին, ինչո՞ւ է «Անիֆ»-ի կանոնադրային կապիտալը մեծացնում եւ 10 միլիոն դոլար ծախսում: Ապագա կա՞: Ներողություն, տրամաբանություն կա՞: Չկա:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ