ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները կողմ են Ռուսաստանի «զսպման» միջոցառումներին

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները կողմ են Ռուսաստանի «զսպման» միջոցառումներին

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները կողմ են արտահայտվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությանը, սակայն նաեւ կարեւոր են համարում այն, որ չպետք է հրաժարվել Մոսկվայի հետ երկխոսությունից։

Այս մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը՝ այսօր մեկնարկած ԱԳ նախարարների երկօրյա հավաքի առաջին օրն ամփոփելիս։

«Մենք կադապտացնենք դաշինքի պոտենցիալը զսպման համար, որպեսզի կարողանանք արձագանքել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին։ Միաժամանակ նաեւ՝ մենք համաձայն ենք, որ պետք է ձգտենք երկխոսության Ռուսաստանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։