Եպիսկոպոսը խոսել է Էքրեմ Իմամօղլուի ճակատագրի մասին

Թուրքիայում տեղի ունեցող բողոքի գործողությունների, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության եւ Էրդողանի հրահանգով ուժայինների կոշտ հակադարձումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Անատոլիայում նախկինում պաշտոնավարած կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական, եպիսկոպոս Պաոլո Բիցետին։ Նա հայտարարել է, որ ներկայումս դժվար է կանխատեսել, թե ինչ ճակատագիր է սպասվում Իմամօղլուին առաջիկա ժամանակներս, քանի որ անհնարին է հետագա զարգացումները կանխորոշել այնպիսի երկրում ինչպիսին Թուրքիան է, որտեղ իշխանությունները փորձում են ուղղորդել արդարադատությանը։
Բարձրաստիճան կղերականը նկատել է, որ «ուղղորդվող արդարատություն» ունեցող այլ երկրներ էլ կան, եւ ցավոք Իտալիան էլ դրանց շարքերում է։ Բիցետին նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում՝ շատ ավելի լայն եւ գլոբալ տենդենցի մի մասն է կազմում, որը ներկայումս առկա է տնտեսական, սոցիալական, քաղաքական ճգնաժամներով ծվատվող աշխարհում։ Այս ամենի ֆոնին՝ հորդորել է չմոռանալ, որ Թուրքիայում նաեւ հարյուր հազարավոր քրիստոնյաներ են ապրում։
Կարծիքներ