Պուտինը ռուսներին կոչ է արել գումարներն արտերկիր չտանել

Պուտինը ռուսներին կոչ է արել գումարներն արտերկիր չտանել

Հայրենական բիզնեսը պետք է աշխատի ռուսական իրավասության ներքո, և ոչ թե դուրս բերվի արտերկիր։
Այդ մասին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սկզբունքային պահանջ է. հայրենական բիզնեսը պետք է աշխատի ռուսական իրավասության ներքո, չպետք է միջոցներն արտերկիր դուրս բերվեն։ Որտեղ, ինչպես պարզվել է, կարելի է ամեն ինչ կորցնել։ Իսկ հիմա մենք բիզնեսի ոլորտի գործընկերների հետ հանդիպում և մտածում ենք, ինչպես օգնել իրենց ինչ–որ բան այնտեղից դուրս հանել», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա համոզմամբ, ռեսուրսներն անհրաժեշտ է ներդնել Ռուսաստանում, մարզերում, ընկերությունների զարգացման, կադրերի նախապատրաստման մեջ։ 

«Ակտիվների, ռուսական բիզնեսի կապիտալների ամենահուսալի պաշտպանությունը մեր ուժեղ, ինքնիշխան երկիրն է», – հայտարարել է Պուտինը։

Այն բիզնեսը, որը գործում է Ռուսաստանում, պետք է սեփականության, ակտիվների և իրենց նոր ներդրումների անձեռնմխելության երաշխիքներ ունենա, ընդգծել է ՌԴ նախագահը։