Ինչ կարժենա հայ լեգենդար հետախույզին նվիրված թանգարանի շինարարությունը
Խորհրդային Միության հայազգի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանին նվիրված թանգարանի ներդրումներն ու շինարարությունը կարժենա մոտ 400 միլիոն ռուբլի, ըստ alphanews-ի, հայտնել է նախագծի իրականացմամբ զբաղվող «Սոկոլ» ընկերության հիմնադիր Հարություն Սումալյանը։
Նա նշել է, որ թանգարանում կցուցադրվեն արժեքավոր ցուցանմուշներ, կստեղծվի ինտերակտիվ տարածք երեխաների համար, կոնֆերանսների անցկացման համար հատուկ սրահ, որտեղ հնարավոր կլինի նաեւ անցկացնել քննարկումներ դասախոսություններ սեմինարներ, իսկ երրորդ հարկում կլինի Ռոստովի մարզի Պետանվտանգության ուժերի վետերանների խորհուրդը։
Սուրմալյանը նշել է, որ նախագիծը ոչ կոմերցիոն է, հետեւաբար ծախսված գումարները հետ բերելու մասին խոսք լինել չի կարող։ Թանգարանի տարածքն ընդհանուր առմամբ կկազմի 2,2 հազար քառ․ մետր։ Այս տարվա փետրվարին դրվել է ապագա թանգարանի առաջին քարը։
Կարծիքներ