Բայդենի պատերազմը կարող է վերածվել Թրամփի պատերազմի

Բայդենի պատերազմը կարող է վերածվել Թրամփի պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հնարավորություններն աստիճանաբար նվազում են։ Այս մասին գրում է The Economist հանդեսը։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ նախագահի խոստումը՝ հարյուր օրում հակամարտությունը դադարեցնելու մասին, ավարտվում է այս ամիս։ Համաձայն պարբերականի զրուցակցի, Թրամփը անհանգստացած է, որ հակամարտությունը, որը ինքը անվանում է «Բայդենի պատերազմ» կարող է շատ հանգիստ վերածվել «Թրամփի պատերազմի»։ The Economist-ը նկատում է, որ հակամարտությունը դադարեցնելու իր ջանքերում ԱՄՆ նախագահը հատկապես մեղմ վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ, եւ կոշտ վերաբերմունք Ուկրաինայի հանդեպ։ Ու թեեւ հայտարարում է, որ պատրաստ է Ռուսաստանի հանդեպ արմատական կոշտ գործողությունների գնալուն, սակայն գործանականում որեւէ փոփոխություն չի լինում։ Թրամփն իհարկե երկարաձգեց Բայդենի օրոք ՌԴ դեմ սահմանված սանկցիաները, սակայն նոր սանկցիաներ սահմանել չի ուզում, ասված է The Economist-ի հրապարակման մեջ։