Ֆեյսբուքին մրցակից է հայտնվելու  

Ֆեյսբուքին մրցակից է հայտնվելու  

OpenAI ընկերությունը աշխատում է սեփական սոցկայքի ստեղծման վրա, որը կարող է մրցակից դառնալ հայտնի «X» հարթակին եւ Meta-ին։ Նոր սոցկայքը կապված է լինելու ChatGPT-ի միջոցով պատկերների գեներացման հետ։ Նախատիպն արդեն ունի իր «լրահոսը», որը նման է մնացած սոցկայքերի լրահոսներին։ Դեռ հայտնի չէ, թե նոր սոցկայքը առանջին հավելվածի տեսքով է լինելու, թե ներկայանալու է որպես ChatGPT-ի մի մասը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին ChatGPT-ն համարվել է աշխարհում ամենից շատ ներբեռնվող հավելվածը։ The Verge-ն գրում է, որ եթե OpenAI-ը սեփական սոցկայքը ստեղծի, դա կսրի մրցակցությունը վերջինիս ղեկավար Սեմ Ալթմանի եւ Իլոն Մասկի միջեւ։