Մխիթարյանը մեկնեց Լոս Անջելես

Մխիթարյանը մեկնեց Լոս Անջելես

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը, անգլիական ակումբի նոր մրցաշրջանից առաջ անցկացվող հավաքը լինելու է Լոս Անջելեսում։

«Արսենալն» արդեն 29 ֆուտբոլիստով (այդ թվում Հենրիխ Մխիթարյանը) մեկնել է ԱՄՆ։

Հենրիխ Մխիթարյանի ակումբը ընկերական խաղեր կանցկացնի «Կոլորադոյի», Մյունխենի «Բավարիայի», «Ֆիորենտինայի», և Մադրիդի «Ռեալի» հետ։

«Մենք գալիս ենք, Լոս Անջելես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հայազգի ֆուտբոլիստը։