Էրդողանի կուսակցությունը պարտվեց ՏԻՄ ընտրություններին՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Էրդողանի կուսակցությունը պարտվեց ՏԻՄ ընտրություններին՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չեղարկում է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը, քանի որ Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմն ապահովող «Արտոնությունների (GSP համակրագի երկրների ցանկից:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանն այն գիտնականներից է, ովքեր մշտապես պնդում են, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը մեծ հաշվով, իրենց հարաբերությունները երբեք շատ չեն վատացնի։

Այսօր էլ նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Երբ նայում ենք ռազմավարական առումով, դաշնակցաին հարաբերությունները պահպանվում են, ճիշտ է՝ հակասություններն ուժեղանում են, բայց դրանք դեռ չեն անդրադարձել երկուստեք ռազմավարական ու քաղաքական առում։ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, շատ հավատարիմ անդամ։ Եվ կրկնում եմ՝ դեռ վաղ է խոսել, թե կուրսը փոխվել է դեպի ՌԴ և ոչ էլ կարծում եմ, որ ռազաքամաքաղաքական հարաբերություններ սկսվեն ՌԴ-ի հետ»։

Թուրքագետը նկատեց, որ ԱՄՆ՝ Թուրքիայի նկատմամբ սահմանված մասնակի պատժամիջոցների պատճառով, որոնք, ի դեպ, արդեն մասնակիորեն հանված են, Թուրքիայի տնտեսությունը ծանր հարվածներ ունեցավ, ինչի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին շատ մեծ ու փոքր քաղաքներում, Էրդողանի կուսակցոթյունը պարտություն կրեց։ Այնուամենայնիվ, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով էլ, տնտեսական քաղաքականությունը սկսում է անդրադառնալ քաղաքականության վրա։