Տղերք, գոնե մի անգամ յուբկա հագած կա՞ք․ Նարեկ Մալյան

Տղերք, գոնե մի անգամ յուբկա հագած կա՞ք․ Նարեկ Մալյան

ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն ուղևորվել է Կենտրոնի ոստիկանական բաժին։ Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան «Սուտ Նիկոլ» հեշթեգի համար բերման են ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյան, Գրիգոր Մինասյանը, Արթուր Դանիելյանը։

«Նրանք կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել խաղաղ, թավշյա, ոչ բռնի ակցիա անելու համար, փողոցներում  «Սուտ Նիկոլ» հեշթեգի գրառման մեղադրանքով, ոնց հասկացա, չգիտեմ դրա օրենսդրական հիմնավորումը ոնց են ապահովելու, բայց կարծում եմ՝ նրանք փութաջան կգտնվեն և անպայման մի ինչ-որ հոդված կկարեն մարդկանց վրա»։

Նարեկ Մալյանը, որը ուղևորվում էր կենտրոնի ոստիկանական բաժին, իր «լայվում» թրոլինգ էր անում՝ ասելով՝ տղերք, դուք ո՞վ եք, գոնե մի անգամ յուբկա հագած կա՞ք, տղամարդու հետ համբուրված կա՞ք, Սորոսից գրանտ ստացած կա՞ք։

Մանրամասները տեսանյութում։