Ռուսաստանում երկինքը լուսավորվել է եզակի բնական երեւույթով

Ռուսաստանում երկինքը լուսավորվել է եզակի բնական երեւույթով

Ռուսաստանի Մուրմանսկի մարզի Ապատիտի քաղաքում երկինքը լուսավորվել է եզակի բնական երեւույթով։ Խոսքը այսպես կոչված արեւային սյուների մասին է։ Երեւույթը իր ֆոտոխցիկով անմահացրել է լուսանկարիչ Վալենտին Ժիգանովը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail հանդեսը։ Պարբերականի հետ զրույցում Ժիգանովը նշել է, որ նախկինում երբեք նման լուսային սյուներ չի տեսել։ Լուսանկարիչը նշել է, որ նախապես ինքը մտադիր է եղել լուսանկարել երկու աղջիկների՝ հյուսիսափայլի փոնի վրա, սակայն հետո նկատել է ուղղահայաց լուսային սյուները եւ սկսել դրանք լուսանկարել։