«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կարտահանձնեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ քրեական գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանը, որին հետախուզում էր հայտարարվել, հայտնաբերվել է ՌԴ-ում ու ձերբակալվել: Պողոսյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ ամենայն հավանականությամբ, նրան կարտահանձնեն:

Բանն այն է, որ ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը՝ ռուս իրավապահներին արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում:

Իսկ մինչ այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ-ում այս օրերին հարցաքննության են հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում ԴԱՀԿ-ում ծախսված գումարների ծագումնաբանության եւ նպատակների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում