Ինչպե՞ս կարող է լուծվել ջավախքցի զորակոչիկների հարցը

Ինչպե՞ս կարող է լուծվել ջավախքցի զորակոչիկների հարցը

Վաղը, ինչպես հաղորդել էր Նինոծմինդայից և Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով պատամավոր ընտրված Հենզել Մկոյանը, Վրաստանի կառավարության անդամներն՝ իր խնդրանքով կապ են հաստատելու Հայաստանի կառավարության հետ՝լուծում տալու Ջավախքից ավելի քան 5000-ից ավելի երիտասարդների հարցը։

Նրանք, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում և հիմա չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև Հայաստանի սահմանին զորակոչի տարիքի տղաների ձերբակալում են և պահանջում գնալ բանակ՝ ծառայության։ Այլընտրանքը 5 տարվա ազատազրկումն է։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ հարդեն իսկ շուրջ 10 մարդ ձերբակալվել է։ Բանն այն է, որ նրանք երկքաղաքացիներ են, և հիմնականում, հայկական անձնագրերը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար։

Ըստ Հենզել Մկոյանի՝ խնդիրը կարող է լուծել միմիայն Հայաստանի կառավարությունը։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրենքը շատ հստակ ասում է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած ցանկացած անձ, եթե մինչև քաղաքացիություն ստանալը ծառայել է այլ երկրում՝ մինչև 12 ամիս, ապա Հայաստանում չի զորակոչվում։

«Եթե ոչ, ապա ենթակա է զորակոչման, որովհետև ՀՀ քաղաքացիները բոլորը Սահմանադրության առաջ հավասար են»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։