Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Նիդեռլանդական խորհրդարանի առաջարկը

Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ Նիդեռլանդական խորհրդարանի առաջարկը

Թուրքիան քննադատել է Նիդեռլանդների խորհրդարանի քայլը կապված հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու առաջարկի հետ։

Ավելի վաղ, այս ամիս պատգամավորները կոչ էին արել Նիդեռլանդների կառավարությանը զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել որպես «ցեղասպանություն» և օգտագործել տերմինաբանությունը:

Գրել է (26.02.2021) «Եվրանյուզը»։

2018 թվականին հոլանդական խորհրդարանի ստորին պալատի օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ քվեարկել էին այս արարքը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին հարցը: Բայց որոշումը չէր դարձել երկրի պաշտոնական քաղաքականություն ու տերմինաբանության կիրառում:
 
Փետրվարի 24-ին Նիդեռլանդների խորհրդարանում հաստատված վերջին քվեարկությունը փորձել է փոխել այն, չնայած քվեարկությունը պարտադիր չէ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որին նաև զայրացրել էր 2018-ի քվեարկությունը, դատապարտել է նոր որոշումը` այն համարելով «անարժեք» ու «պոպուլիստական»:

«Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատում ընդունված որոշումը ... պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու զրոյական փորձ է», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյը:

Հինգշաբթի օրը, քվեարկությունից առաջ Նիդեռլանդների ԱԳ նախարար Շտեֆ Բլոկը խորհուրդ էր տվել չընդունել կոտորածը որպես ցեղասպանություն՝ հիմնավորելով, որ եզրույթն ունի «հսկայական հարանշանակություն»:

Նիդեռլանդների ժամանակավոր վարչապետ Մարկ Ռութեն նաև նախկինում ասել է, որ առաջարկությունը չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը: