Այլևս թույլ չենք տալու նման բան․Օսիպյանը՝ Իջևանի դեպքերի մասին

Այլևս թույլ չենք տալու նման բան․Օսիպյանը՝ Իջևանի դեպքերի մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Իջևանում, դա ուղղակի անկարգություն ենք դիտում, խուլիգանություն։ Այդ հատկանիշերով քրեական գործ հարուցվեց, և մեր նպատակն էր օրենքի ողջ խստությամբ նրանց պատասխանատվության ենթարկել։ Այս պահի դրությամբ մենք ունենք բերման ենթարկված՝ 29, ձերբակալված՝ 13 անձ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Նա նշեց, որ իրենք սկզբունքային են լինելու այս հարցում և այլևս թույլ չեն տալու ապօրինի ծառահատում ինչպես Իջևանում, այնպես էլ մյուս վայրերում։

Դիտարկմանըկ, թե այդ ակցիաների հետևում օլիգարխներ են կանգնած, Օսիպյանն ասաց․«Թե ովքեր են կանգնած դրանց հետևում, ովքեր են իրականացնում այդ ամենը, մենք այդ ուղղութամբ համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում, բայց անուններ չեմ տա հիմա»։