Ռուսաստան-Արեւմուտք նոր լարում է սպասվում

Ռուսաստան-Արեւմուտք նոր լարում է սպասվում

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները Լեհաստանում հավելյալ ռազմական կոնտինգենտ է տեղակայում, ինչը բնականաբար դուր չի գալիս Մոսկվային։ Եվ ահա, ինչպես հայտարարել է ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, Մոսկվան կվերլուծի այս քայլի՝ Ռուսաստանին ուղղված սպառնալիքները եւ համարժեք պատասխան կտա։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Հավելյալ ամերիկյան զորակազմի տեղակայում Լեհաստանում, անխոս չի մնա անպատասխան։ Ռուսական զինվորականներն ու մասնագետները կվերլուծեն բոլոր ռիսկերը, կգնահատեն հնարավոր հետեւանքները եւ կմշակեն համարժեք պատասխաններ։ Սակայն ամերիկյան վարչակազմի այս գործելաոճը ընդամենը ավելացնում է լարվածությունն ու բերում առճակատման եվրոպական մայրցամաքում»,- ասել է Սլուցկին, հավելելով, որ ներկայումս Միացյալ Նահանգներն ակտիվորեն զբաղված է այսպես կոչված ռուսական սպառնալիքի մասին առասպելը անհարկի շահարկելով, ինչը թույլ է տալիս, որ իր զինված ուժերը մոտեցնի ռուսական սահմաններին։ «Վաշինգտոնը շատ վտանգավոր խաղեր է խաղում, քայլ առ քայլ իրականացնելով Արեւելյան Եվրոպայի նվաճումը»,- հավելել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։