Քրդերը Սիրիայում թուրքական դիրքերի են հարվածել

Քրդերը Սիրիայում թուրքական դիրքերի են հարվածել

Քրդական YPG-ի զինյալները Սիրիայում հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական Աֆրինում գտնվող թուրքական բանակի դիրքերին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Համաձայն հաղորդման, հրթիռակոծումն իրականացվել է Թել-Ռիֆաթի մոտ գտնվող Բսեյլիյեխի տարածքից։ Թուրքական կողմը պատասխանել է ծանր հրետանային կրակով։ Թուրքական կողմը հավաստիացնում է, որ կորուստներ չունի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։